Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 13 Ակադեմիայի գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունները. 1. Ակադեմիայի համակարգում գործում են գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, հրատարակչություն, գրադարաններ և հիմնարկներ. 2. Ակադեմիայի գիտական և գիտատեխնոլոգիական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության հիմնադրած պետական ոչ առևտրային կազմակերպություններ են, որոնց կառավարումը լիազորված է իրականացնելու Ակադեմիան. 3. Ակադեմիայի գիտական և գիտատեխնոլոգիական կազմակերպությունների ստեղծումն ու կառավարումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Ակադեմիայի կանոնադրությամբ, ինչպես նաև այդ կազմակերպությունների կանոնադրություններով սահմանված կարգով. 4. Ակադեմիայի համակարգի գիտական կազմակերպությունները օրենքով սահմանված կարգով կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ. 5. Ակադեմիայի կողմից օտարերկրյա պետություններում գիտական կազմակերպությունների ստեղծումն իրականացվում է հիմնադրի որոշմամբ` տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ. 6. Ակադեմիայի հիմնարկների հիմնադիրը Ակադեմիան է: |