Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7.2 Արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի մասնակցության դադարեցումը և լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը. 1. Եթե լիցենզավորման ընթացքում Կենտրոնական բանկ են ներկայացվում անարժանահավատ, կեղծ կամ ոչ լրիվ տեղեկություններ, ինչպես նաև եթե անձի` սույն օրենքով սահմանված կարգով արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիա ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 7.1-ին հոդվածի 5-րդ կամ 6-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե ստացվում են այնպիսի հիմնավոր տեղեկություններ, համաձայն որոնց՝ ի հայտ են եկել արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության հետ փոխկապակցված անձանց (իսկ արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության հետ փոխկապակցված իրավաբանական անձի դեպքում՝ նաև նրա մասնակցի) ֆինանսական վիճակի վատթարացման փաստեր, որոնք կարող են անդրադառնալ արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության ֆինանսական վիճակի վրա կամ այլ կերպ վտանգել արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության պարտատերերի շահերը, ապա Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի առաջարկելու, որ արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը կամ իրական շահառուն Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում օտարի արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպությունում իր ունեցած ներդրումները կամ արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության նկատմամբ իր ունեցած այն պահանջի իրավունքը, որի ուժով նա կարող է ազդել արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության գործունեության վրա այն հիմնավորմամբ, որ դա սպառնում է արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության ֆինանսական վիճակին։ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետում համապատասխան ներդրումները չօտարվելու դեպքում օտարումը կարող է իրականացվել դատական կարգով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7.2 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կենտրոնական բանկի խորհրդի առաջարկությունը չկատարելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ժամկետին հաջորդող օրվանից արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի օգտվում մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, շահութաբաժիններ ստանալու և առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից։ Արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7.2 3. Եթե լիցենզիա ձեռք բերելուց հետո առաջանում է սույն օրենքի 7․1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքը, ապա արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի կամ իրական շահառուի նկատմամբ կիրառվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պահանջը, ինչպես նաև անձը զրկվում է մասնակցության ուժով իրեն վերապահված ձայնի, առանց ընտրության խորհրդի կազմում ընդգրկվելու կամ դրանում իր ներկայացուցչին նշանակելու իրավունքից, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերը ձայների հաշվարկման ժամանակ հաշվի չեն առնվում: Արտարժույթի առք ու վաճառք իրականացնող (փոխանակման կետեր) կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակցի որոշումների կայացման գործընթացը չխաթարելու նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավասու է որոշումների կայացման ժամանակ քվեարկելու իրավունքը վերապահելու Կենտրոնական բանկի խորհրդի նշանակած ժամանակավոր կառավարման մարմնին: Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել ժամանակավոր կառավարման մարմնի նշանակման չափանիշներ, նշանակման ու գործունեության կարգ: 4․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքների առաջացման դեպքում արտարժույթի առք ու վաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձինք պարտավոր են այդ հանգամանքների առաջացման վերաբերյալ անհապաղ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ։ Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ հիմք բացահայտելու կամ արտարժույթի առք ու վաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի կողմից սույն մասով նախատեսված տեղեկությունն ստանալու դեպքում ուժը կորցրած է ճանաչում արտարժույթի առք ու վաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձի լիցենզիան։ |