FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6011

Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը.
1. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը ներառում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը ոստիկանությունում ծառայության, ինչպես նաև այլ պետական մարմիններում քաղաքացիական կամ քաղաքացիական հատուկ ծառայության, ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու և քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակահատվածը.
2. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը չի ներառում սույն հոդվածի 1-ին մասում նշված` օրենքով սահմանված կարգի խախտմամբ աշխատած ժամանակաշրջանի ստաժը.
3. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում.
4. Սույն օրենքի 60-27-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով՝ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական հատուկ ծառայության ստաժին.
5. Քաղաքացիական հատուկ ծառայությունում ժամանակահատվածը համարվում է ոստիկանությունում ծառայության ստաժ և հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս: