Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 167 Անցումային դրույթներ. 1. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 209-րդ հոդվածի 3-րդ մասին և սույն օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխանեցվում և այդ մասով ուժի մեջ է մտնում մինչև հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը. 2. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սույն օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասին և 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխանեցվում և ուժի մեջ է մտնում մինչև հաջորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը. 3. Սահմանադրության 125-րդ և սույն օրենքի 139-րդ հոդվածներով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 30 օր առաջ: Հանրապետության նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 օր, և ոչ ուշ, քան 40 օր առաջ: Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Սույն մասով սահմանված ժամկետների ապահովման անհրաժեշտության դեպքում Հանրապետության նախագահի առաջին ընտրության մասին հարցը քննարկվում է սույն օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ և 4-6-րդ մասերով սահմանված կարգով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում: 2017 թ. հունվարի 14 Երևան ՀՕ-9-Ն |