FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  3

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները.
1. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները սահմանվում են սույն հոդվածի 2-րդ մասում նշված բնագավառներում կատարված նախաձեռնությունները և գործունեության արդյունքները ճանաչելու, գնահատելու, խրախուսելու և խթանելու նպատակով.
2. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներն են`
    1) գրականության և հրապարակախոսության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
    2) երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
    3) կերպարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
    4) թատերական արվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
    5) կինոարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
    6) ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
    7) ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
    8) հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
    9) աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից` ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական` Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
    10) բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
    11) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
3. Պետական մրցանակների շնորհման և հանձնման կարգը սահմանում է Կառավարությունը.
4. Կառավարությունն իրավասու է ընդունելու որոշում` մրցանակների այլ տեսակներ սահմանելու, դրանք շնորհելու և հանձնելու կարգի վերաբերյալ: