FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  5

Ազդարարման ընթացակարգը.
1. Ներքին և արտաքին ազդարարումն իրականացվում է սույն օրենքի 3-րդ և 4-րդ գլուխներով սահմանված կարգով.
2. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման, ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
3. Իրավասու մարմինն ինքնուրույն է սահմանում ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման, ձևակերպման, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման կարգը՝ որպես նվազագույն պահանջներ դիտարկելով սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ակտն ընդունելու դեպքում իրավասու մարմինը պարտավոր է այն տեղադրել իր կայքէջում, կայքէջի բացակայության դեպքում՝ իր օգտին աշխատանք կատարող կամ իր կողմից մատուցվող ծառայություններից օգտվող յուրաքանչյուր անձի համար տեսանելի վայրում.
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ակտը չընդունելու դեպքում կիրառելի է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումը: