FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  46

Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոն զբաղեցնելը տեղափոխման և փոխադրման կարգով.
1. Հանձնաժողովի նախագահը մինչև երկու տարի ժամկետով կարող է տեղափոխություն կատարել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հավասարազոր պաշտոն զբաղեցնող ծառայողների միջև, եթե վերջիններս բավարարում են տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները.
2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում Հանձնաժողովի նախագահը կարող է նույն կամ այլ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ծառայողին փոխադրել թափուր պաշտոնի, եթե նա բավարարում է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները.
3. Փոխադրումից հետո թափուր մնացած պաշտոնը կարող է զբաղեցվել սույն օրենքով նախատեսված մրցույթով կամ կադրերի ռեզերվից.
4. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սահմանված հիմքի վերացումը Հանձնաժողովի նախագահը կարող է այլ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ծառայողին փոխադրել այդ պաշտոնին, եթե նա բավարարում է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները: Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողին ժամանակավոր թափուր պաշտոնի փոխադրման դեպքում նրա պարտականությունները կատարում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող ծառայողը.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամանակավոր թափուր պաշտոնն առաջանում է՝
    1) հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում.
    2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.
    3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
    4) տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում.
    5) եռամսյա ժամկետը գերազանցող վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեկնելու դեպքում.
6. Տեղափոխությունը, փոխադրումն իրականացվում են տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի համաձայնությամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  46

7. Տեղափոխության և փոխադրման դեպքերում տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում.
8. Տեղափոխության և փոխադրման կարգով պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, ինչպես նաև տեղափոխության և փոխադրման կարգով պաշտոն զբաղեցնելու ժամանակ անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է Հանձնաժողովը.
9. Սույն հոդվածի իմաստով՝ հավասարազոր պաշտոն է համարվում տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնների անվանացանկում տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնի համապատասխան խմբի նույն ենթախմբում ընդգրկված պաշտոնը: