Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 4 Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները. 1. Երեխայի իրավունքները պաշտպանելիս անհրաժեշտ է ապահովել հետևյալ սկզբունքները. 1) խտրականության արգելքը՝ կախված երեխայի, նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից. 2) երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունը. 3) երեխայի կարծիքը հարգելը և լսելը՝ հաշվի առնելով երեխայի տարիքը և հասունության մակարդակը. 4) երեխայի խնամքի, դաստիարակության և կրթության կայունության ու շարունակականության ապահովումը. 5) ընտանեկան միջավայրում երեխայի ապրելու առաջնայնությունը և երեխայի բաժանումն ընտանիքից որպես ծայրահեղ միջոց կիրառելը: |