FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  196

Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը.
1. Անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 166-րդ կամ 167-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, և եթե բացակայում են սույն օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները` պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,
    2) հղի կնոջ նկատմամբ,
    3) անչափահասի նկատմամբ,
    4) առանձին դաժանությամբ,
    5) մի խումբ անձանց կողմից,
    6) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ,
    7) առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ,
    8) մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կամ 9) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, սեռով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: