FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումը.
1. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ.
2. Պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհուրդը ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով, բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան։ Խորհրդի նախագահի և անդամների իրավասությունները սահմանվում են կանոնադրությամբ: Խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից: Խորհրդի ձևավորման կարգը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խորհրդի թվաքանակը սահմանվում է տվյալ բուհի կանոնադրությամբ, առնվազն 20 հոգի: Խորհրդի գործունեության մեջ մտնում են հաստատության բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկության ներկայացումը հիմնադրին: Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության խորհրդի կազմի, ձևավորման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ.
3. Բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան և լուծում է բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե մտնում են ռեկտորը (ռազմաուսումնական հաստատության պետը), որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները (ռազմաուսումնական հաստատության պետի տեղակալները) և բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ` բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան: Գիտական խորհրդի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ.
4. Բարձրագույն ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ ռեկտորը: Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության ռեկտորին ներկայացվող պահանջներն ու ընտրության առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը.
4.1. Ռազմաուսումնական հաստատության պետի (Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի պետի) պաշտոնը զինվորական պաշտոն է, որում նշանակումը կատարվում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ռազմաուսումնական հաստատության պետն իրականացնում է ռազմաուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

5. Բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որի ձևավորման կարգը և լիազորությունները սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.
6. Պետական բարձրագույն ուսումնական հաստատության մասնաճյուղի տնօրենը ընտրվում է ուսումնական հաստատության խորհրդի նիստում գաղտնի (փակ) քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, բաց մրցույթով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել մասնաճյուղի տնօրենի պաշտոնում.
7. Բարձրագույն ուսումնական հաստատության պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) հրամանով, և նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր.
8. Ֆակուլտետի դեկանի, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի), ամբիոնի վարիչի (ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետի, ցիկլի պետի, խմբի պետի) պաշտոնները ընտրովի են, որոնց ընտրության կարգը սահմանվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Ֆակուլտետի դեկանի, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի) գործունեությունը համարվում է վարչական և գիտամանկավարժական աշխատանք, ամբիոնի վարիչի (ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետի, ցիկլի պետի, խմբի պետի) գործունեությունը` գիտամանկավարժական.
9. Նոր ստեղծվող կամ վերակազմակերպված բարձրագույն ուսումնական հաստատությունում մինչև խորհրդի ձևավորումը բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը նշանակում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով.
9.1. Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը մեկ տարուց ոչ ավելի ժամկետով՝ նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

10. Բարձրագույն ուսումնական հաստատությունները մշակում և հաստատում են հնգամյա կրթական ռազմավարական ծրագրեր: Ռազմավարական ծրագրով սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական նպատակները, դրանց հասնելու միջոցառումների ցանկը: Ռազմավարական ծրագիրը հաստատում է խորհուրդը: Ռազմավարական ծրագիրը լիազորված մարմնի կողմից բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետությունը գնահատելու հիմնական ծրագրային փաստաթուղթն է: