Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 11 Դատապարտյալի հիմնական պարտականությունները. 1. Դատապարտյալը պարտավոր է՝ 1) կատարել և պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիների պարտականությունները. 2) կատարել և պահպանել պատժի կրման կարգն ու պայմանները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները. 3) կատարել պատիժ կատարող հիմնարկի և մարմնի աշխատակիցների օրինական պահանջները. 4) հարգալից վերաբերմունք դրսևորել պատիժ կատարող հիմնարկի և մարմնի աշխատակիցների, այդ հիմնարկ և մարմին այցելող անձանց, ինչպես նաև այլ դատապարտյալների նկատմամբ. 5) ներկայանալ պատիժ կատարող հիմնարկի ու մարմնի վարչակազմի կանչով. 6) տալ բացատրություններ պատժի կատարման կարգի պահանջները խախտելու վերաբերյալ. 7) պահպանել անձնական և ընդհանուր հիգիենայի կանոնները. 8) խնամքով վերաբերվել պատիժ կատարող հիմնարկի և մարմնի գույքին. 2. Դատապարտյալի համար օրենքով կարող են սահմանվել այլ պարտականություններ. 3. Դատապարտյալն իր պարտականությունները չկատարելու դեպքում կարող է ենթարկվել օրենքով սահմանված պատասխանատվության։ |