Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 Մասնակից կազմակերպության ապահովման միջոցների զամբյուղը և կենտրոնացված թողարկողի ապահովման միջոցների զամբյուղը. 1. Մասնակից կազմակերպությունները պետք է ստեղծեն սույն օրենքի 5-9-րդ, 13-15-րդ հոդվածների պահանջները բավարարող ապահովման միջոցների զամբյուղ: Մասնակից կազմակերպությունը պարտավոր է իր ապահովման միջոցների զամբյուղին վերաբերող փաստաթղթերը և այլ տեղեկությունները հասանելի դարձնել կենտրոնացված թողարկողին` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Կենտրոնացված թողարկմանը որպես մասնակից կազմակերպություն ներգրավվելը չի սահմանափակում մասնակից կազմակերպության իրավունքը՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան թողարկել ապահովման միջոցների այլ զամբյուղով ապահովված հիպոտեկային պարտատոմսեր. 2. Կենտրոնացված թողարկողների կողմից ձևավորվող ապահովման միջոցների զամբյուղը կազմված է ապահովված վերաֆինանսավորման վարկերից, փոխարինող ակտիվներից, ինչպես նաև մասնակից կազմակերպությունների կողմից կենտրոնացված թողարկողին տրամադրված լրացուցիչ ապահովման միջոցներից: Ընդ որում, կենտրոնացված թողարկողների կողմից ձևավորվող ապահովման միջոցների զամբյուղում ներառված ապահովված վերաֆինանսավորման վարկերի, փոխարինող և լրացուցիչ ակտիվների միջև հարաբերակցությունը և նշված բոլոր ակտիվների ծավալները պետք է համապատասխանեն սույն օրենքի 5-րդ և 8-րդ հոդվածների պահանջներին. 3. Մասնակից կազմակերպության սնանկության դեպքում նրա ձևավորած ապահովման միջոցների զամբյուղում առկա ապահովման միջոցները ներառվում են կենտրոնացված թողարկողի ապահովման միջոցների զամբյուղում. 4. Մասնակից կազմակերպության ապահովման միջոցների զամբյուղում ներառված, ինչպես նաև մասնակից կազմակերպությունների կողմից կենտրոնացված թողարկողին տրամադրված լրացուցիչ ապահովման միջոցների նկատմամբ կենտրոնացված թողարկողը ձեռք է բերում առաջնային բավարարում պահանջելու իրավունք` «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 5. Թողարկողը պարտավոր է հաշվարկել և գնահատել ակտիվների ու պարտավորությունների համընդհանուր սպասվող ժամկետայնությունների միջև շեղումը և այդ մասին հաշվետվություն ներկայացնել հսկողին. 6. Ապահովված հիպոտեկային պարտատոմսերով ստանձնված պարտավորությունների կատարումը պետք է ցանկացած պահի ապահովված լինի համարժեք ապահովման միջոցներով` սույն օրենքի պահանջներին համապատասխան, և ակտիվների համընդհանուր ժամկետայնությունը պետք է գերազանցի պարտավորությունների համընդհանուր ժամկետայնությունն առնվազն երեք ամսով: Սույն կետում նշված` պարտավորությունների և ակտիվների համընդհանուր ժամկետայնության որոշման մեթոդաբանությունը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով. 7. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված պահանջների կատարման վերաբերյալ հաշվետվությունը պետք է ներկայացվի հսկողին առնվազն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ: Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտով սահմանում է այն դեպքերը, երբ սույն մասում նշված հաշվետվությունը պետք է ներկայացվի ավելի հաճախակի. 8. Իրացվելիության մակարդակը պահպանելու նպատակով ընթացիկ կանխիկ դրամական միջոցների ու դրանց հավասարեցված արժեքների և ժամանակացույցով սահմանված զուտ կանխիկ դրամական հոսքերի գումարը չպետք է բացասական թիվ կազմի առնվազն առաջիկա 90 օրերի ընթացքում. 9. Թողարկողը պարտավոր է ապահովման միջոցների՝ ժամանակացույցով նախատեսված կամ վաղաժամկետ մարումներից ստացված միջոցները ներառել ապահովման միջոցների զամբյուղում` որպես փոխարինող ակտիվներ. 10. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև կենտրոնացված թողարկողների նկատմամբ: Կենտրոնացված թողարկողն իրավունք ունի սույն հոդվածում նշված պահանջները տարածելու նաև ապահովված վերաֆինանսավորման վարկերի վրա: |