FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  167

Վարութային ծախսերը և դրանց հատուցումը.
1. Վարութային ծախսեր են՝
    1) տուժողի, փորձագետի, հոգեբանի, վկայի ներկայանալու ճանապարհածախսի, գիշերակացի և օրապահիկի ծախսերի հատուցման գումարները.
    2) փորձագետի և թարգմանչի վարձատրության գումարները.
    3) պետական միջոցների հաշվին ներգրավված փաստաբանին վճարվելիք գումարները.
    4) իրեղեն ապացույցների պահպանման, առաքման և հետազոտման համար ծախսված գումարները.
    5) փախուստի մեջ գտնվող մեղադրյալի հայտնաբերման համար իրավասու մարմնի կողմից ծախսված գումարները.
    6) փորձաքննություն և փորձարարություն կատարելիս փչացած կամ ոչնչացած իրերի արժեքի և վարույթի ընթացքում կատարված նման այլ ծախսերի հատուցման համար ծախսված գումարները.
    7) վարույթի պատշաճ իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների համար ծախսված գումարները.
2. Հանրային մեղադրանքով վարութային ծախսերը վճարվում են պետական միջոցների հաշվին, եթե սույն օրենսգրքով այլ կարգ սահմանված չէ: Մասնավոր մեղադրանքով վարութային ծախսերի բաշխման կարգը որոշում է դատարանը.
3. Եթե դատապարտված մեղադրյալը վճարունակ է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-7-րդ կետերում թվարկված վարութային ծախսերի հատուցման պարտականությունը դատարանը դնում է նրա վրա.
4. Նույն վարույթի շրջանակներում մի քանի անձանց դատապարտվելու դեպքում վարութային ծախսերը նրանց միջև բաշխվում են դատարանի որոշած չափաբաժիններով՝ հաշվի առնելով նրանցից յուրաքանչյուրի մեղավորության բնույթն ու աստիճանը և գույքային դրությունը.
5. Եթե մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը մեղադրյալը մահացել է, ապա նրա ժառանգները պատասխանատու չեն վարութային ծախսերի հետ կապված նրա պարտավորությունների համար.
6. Եթե դատապարտված մեղադրյալը կամ տուժողը ակնհայտ վճարունակ է, ապա դատարանն իրավասու է նրանից բռնագանձելու իրեն ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը, բացառությամբ այն դեպքի, երբ մեղադրյալին իրավաբանական օգնությունը ցույց է տրվել անկախ նրա կամքից: