Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 79 Ընկերությունների գործառնությունները. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները, դրանց մասնաճյուղերն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող են իրականացնել ապահովագրական գործունեությունից բխող կամ դրա հետ ուղղակիորեն կապված հետևյալ գործառնությունները` 1) ներդնել և կառավարել Ընկերության միջոցները սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով թույլատրված ակտիվներում և սահմանաչափերով. 2) իրականացնել իր, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձանց ակտիվների և պարտավորությունների կառավարումը. 3) իրականացնել ածանցյալ ֆինանսական գործիքներով գործառնությունները, եթե դրանք օգտագործվում են ապահովագրության պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման ռիսկերը ծածկելու համար` կապված փոխարժեքի, տոկոսադրույքների փոփոխությունից բխող և այլ ռիսկերի հետ. 4) գնահատել ապահովագրական ռիսկերը. 5) ստանձնել և օտարել սուբռոգացիայի արդյունքում ապահովագրողի սեփականությանն անցած գույքը և այլ իրավունքները. 6) բացահայտել ապահովագրական պատահարի առաջացման պայմանները և պատճառները. 7) գնահատել ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած վնասների և ապահովագրական հատուցման և ապահովագրության պայմանագրից բխող այլ վճարումների չափը. 8) գնահատել ապահովագրության օբյեկտի արժեքը. 9) իրականացնել միջոցառումներ՝ ուղղված ապահովագրական պատահարների կանխարգելմանը, դրանց արդյունքում հնարավոր վնասների նվազեցմանը, այդ միջոցառումները ֆինանսավորելու նպատակով ձևավորել միջոցներ. 10) ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրության պայմանագրով նախատեսված լինելու դեպքում ստուգել ապահովագրված նյութական արժեքների պահպանման վիճակը և թերությունների հայտնաբերման դեպքում պահանջել դրանց վերացումը՝ սահմանելով հիմնավոր ժամկետներ. 11) ստեղծել և սպասարկել հաճախորդների վերաբերյալ տեղեկատվական համակարգ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 79 2. Կենտրոնական բանկը կարող է թույլատրել Ընկերություններին իրականացնելու սույն օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեություն կամ գործառնություններ, եթե դրանք բխում են կամ ուղղակի կապված են ապահովագրական գործունեության կամ սույն մասով նախատեսված գործառնությունների հետ, և եթե դրանք թույլատրելը չի հակասում սույն օրենքի նպատակներին և չի վտանգում ապահովադիրների, ապահովագրված անձանց կամ շահառուների շահերը. 3. Ընկերությունները կարող են կնքել քաղաքացիաիրավական ցանկացած գործարք, որն անհրաժեշտ կամ նպատակահարմար է իրենց` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով թույլատրված գործունեությունն իրականացնելու համար: Ընկերությունները չեն կարող իրականացնել արտադրական, առևտրային, բանկային ու վարկային կազմակերպության գործունեություն, եթե սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով այլ բան սահմանված չէ: |