FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  33

7) օտարերկրյա քաղաքացի նպաստառուին այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետությունում կենսաթոշակ նշանակելու դեպքում.
    8) նպաստի իրավունքը կորցնելու կամ նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում.
    9) նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ նպաստ չվճարելու դեպքում.
    10) նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում.
    11) նպաստառուին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակ նշանակելու դեպքում.
    12) անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ նպաստ նշանակված լինելու դեպքում.
    13) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի` տասներկու ամիս անընդմեջ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում (եթե նպաստը վճարվում է նպաստառուի օրինական ներկայացուցչին).
2. Նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված դեպքի` հաշմանդամության ժամկետը լրանալու օրվանից, ինչպես նաև 11-րդ կետում նշված դեպքում` կենսաթոշակ նշանակելու օրվանից.
3. Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից.
4. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝
    1) նպաստառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնելու և գրավոր դիմելու դեպքում` նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  33

2) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու օրվանից.
    3) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում՝ դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում՝ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից՝ անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից ստացված՝ անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման քաղվածքի հիման վրա.
3.1) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից.
    4) սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ, 13-րդ կետերով նախատեսված հիմքերով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը նպաստառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի) կողմից անձամբ ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
    5) սույն հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետով նախատեսված հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում՝ աշխատանքից ազատվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում՝ ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  33

6) սույն հոդվածի 1-ին մասի 3.2-րդ կետով նախատեսված հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում՝ անձի՝ մահացած կերակրողի 14 տարին չլրացած երեխայի հետ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) համատեղ հաշվառումից դուրս գալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով համատեղ հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ նշված ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
    7) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին բնակվելու իրավունք ձեռք բերելու մասին փաստաթուղթը ներկայացնելու դեպքում՝ բնակության իրավունք ձեռք բերելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո փաստաթուղթը ներկայացնելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
    8) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
    9) սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու՝ կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  33

10) նպաստ ստանալու իրավունքը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար վճարելու (շահառու հանդիսանալու) հիմքով դադարեցված լինելու դեպքում՝ հատուցման գումար վճարելը դադարեցնելու օրվանից, եթե այդ մասին տեղեկանքը և գրավոր դիմումը ներկայացվում են այդ օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ գրավոր դիմելու օրվանից.
5. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում տվյալ նպաստի իրավունքը չի վերանայվում.
6. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելիս նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար նպաստը վճարվում է ֆունկցիոնալության սահմանափակման նոր աստիճանի համար հաշվարկված չափով.
7. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, եթե նպաստառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, իսկ նպաստը նրա օրինական ներկայացուցչին վճարվելու դեպքում` նաև եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում.
8. Հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում, նպաստ վճարելը վերսկսվում և չվճարված նպաստի գումարը վճարվում է նաև սույն օրենքի 32-րդ հոդվածի 8.3-րդ մասով սահմանված` ծնողի համաձայնության հիման վրա.
9. Ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում, նպաստ վճարելը վերսկսվում և չվճարված նպաստի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  33

Ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը.
1. Ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝
    1) նպաստառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.
    2) նպաստառուի հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում.
    3) կերակրողին կորցնելու կամ կերակրողի (որի զոհվելու (մահանալու) դեպքում նշանակվել է կերակրողին կորցնելու դեպքում նպաստ) զոհվելու (մահանալու) հիմքով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար վճարելու (շահառու հանդիսանալու) դեպքում նշանակված նպաստի սահմանված ժամկետը լրանալու կամ այդ նպաստի իրավունքը կորցնելու դեպքում.
3.1) սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով նպաստ նշանակելուց հետո նպաստառուի աշխատելու դեպքում.
3.2) սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով նպաստ նշանակելուց հետո մահացած կերակրողի 14 տարին չլրացած երեխայի խնամքով զբաղված անձի՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) համատեղ հաշվառումից դուրս գալու դեպքում.
    4) օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող նպաստառուի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու կամ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու դեպքում.
    5) նպաստառուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.
    6) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի նպաստառուի` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու դեպքում.