FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1058

Վնասի հատուցման համար պատասխանատվության ընդհանուր հիմքերը.
1. Քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա.
2. Վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ.
3. Օրինաչափ գործողություններով պատճառված վնասը հատուցվում է օրենքով նախատեսված դեպքերում.
4. Վնասի հատուցումը կարող է մերժվել, եթե վնասը պատճառվել է տուժողի խնդրանքով կամ համաձայնությամբ.
5. Պատճառված վնասի համար պատասխանատվությունից ազատվում է այն անձը, որն օգնություն է ցուցաբերել այլ անձի և (կամ) օգնության նպատակով անհատույց կարգով որևէ գույք է տրամադրել ի շահ այլ անձի, եթե վնասի չափը չի գերազանցում ցուցաբերած օգնության կամ տրված օգնության չափը: