Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 Հավաստագրման կենտրոնների հավատարմագրումը. Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնները կարող են ստանալ հավատարմագրում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից: Լիազոր մարմինը՝ ա) իրականացնում է հավատարմագրման գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. բ) վարում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հավաստագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. գ) վերահսկում է հավատարմագրված հավաստագրման կենտրոնների գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը. դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ։ Հավաստագրման կենտրոնը դատարանի որոշմամբ կարող է զրկվել հավատարմագրումից՝ սույն օրենքի դրույթների կամ հավատարմագրման կարգի պահանջները խախտելու դեպքում: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և նրա լիցենզավորած անձանց կողմից կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրեր տրամադրող հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Այլ պետություններում գործող հավաստագրման կենտրոնների տրամադրած էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերը հավասարեցվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված հավաստագրման կենտրոնների տրամադրած հավաստագրերին` այդ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության համապատասխան վավերացված միջազգային պայմանագրերի առկայության դեպքում։ |