FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  27

Գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժումը կամ դադարեցումը.
1. Այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, 17-րդ հոդվածով կամ 18-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 4.1-ին մասերով նախատեսված պարտականություններից որևէ մեկը, կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժման հանձնարարականի ստացման դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը պետք է մերժի գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը և դիտարկի դրա՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը.
2. Այն դեպքում, երբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա գործարար հարաբերություն հաստատելուց հետո հնարավոր չէ իրականացնել հաճախորդի (այդ թվում՝ լիազորված անձի և իրական շահառուի) ինքնության ստուգում, ինչպես նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պարտականությունները կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն գործարար հարաբերության դադարեցման հանձնարարականի ստացման դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը պետք է դադարեցնի գործարար հարաբերությունը և դիտարկի դրա՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը.
3. Դրամական փոխանցում ուղարկող ֆինանսական հաստատությունը պետք է մերժի դրամական փոխանցման պահանջը, եթե հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պարտականությունները, և դիտարկի գործարքը սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը.
4. Կրիպտոակտիվի փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատությունը պետք է մերժի կրիպտոակտիվի փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում են սույն օրենքի 20.1-ին հոդվածով սահմանված տեղեկությունները, և դիտարկի դրանք սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը: