Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը. 1. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման մեջ պետք է նշվեն սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված բոլոր տեղեկությունները, ինչպես նաև որոշումը կայացրած օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը, թե այդ միջոցառումն ում վրա է տարածվում, որոշում կատարելու համար իրավասու օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի անունը, ազգանունը և պաշտոնը. 2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինն իրավունք չունի իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու մասին որոշմամբ. 3. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում այն անձի վերաբերյալ, ում նկատմամբ այդ միջոցառումներն իրականացվում են, ձեռք են բերվել տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք չեն կարող օգտագործվել և ենթակա են ոչնչացման, բացառությամբ այն դեպքերի, երբ` 1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները գործել են բարեխղճորեն, 2) ստացված տեղեկությունները պարունակում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթաց սկսելու կամ սկսված վարույթին առերևույթ առնչվող տվյալներ, 3) այդ տեղեկությունների ձեռքբերման համար սույն օրենքով թույլատրվում է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը: Սույն մասով նախատեսված տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն: |