FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  11

Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները.
1. Հաշվեքննիչ պալատի նախագահն ապահովում է Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեությունը.
2. Հաշվեքննիչ պալատի նախագահը՝
    1) հրավիրում և նախագահում է Հաշվեքննիչ պալատի նիստերը, ստորագրում է Հաշվեքննիչ պալատի որոշումները և Հաշվեքննիչ պալատի նիստերի արձանագրությունները.
    2) ներկայացնում է Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
    3) հաստատում է Հաշվեքննիչ պալատի անդամների միջև աշխատանքների բաշխումը, Հաշվեքննիչ պալատի աուդիտի կոմիտեի (այսուհետ՝ աուդիտի կոմիտե) կազմը, Հաշվեքննիչ պալատի էթիկայի կոմիտեի (այսուհետ՝ էթիկայի կոմիտե) կազմը և Հաշվեքննիչ պալատի որակի հսկողության կոմիտեի (այսուհետ՝ որակի հսկողության կոմիտե) կազմը.
    4) հաստատում է Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգման բաշխումը.
    5) հաստատում է Հաշվեքննիչ պալատի կառուցվածքը և սահմանված կարգով կատարում կառուցվածքային փոփոխություններ, ինչպես նաև հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների (բացառությամբ ներքին աուդիտի ստորաբաժանման) կանոնադրությունները, ծախսերի նախահաշիվը.
    6) օրենքով նախատեսված դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հաշվեքննիչ պալատի համապատասխան աշխատողներին, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
    7) սահմանում է Հաշվեքննիչ պալատի անունից հանդես եկող անձի լիազորությունների շրջանակը, տալիս լիազորագիր.
    8) Հաշվեքննիչ պալատի անդամներից մեկին նախապես վերապահում է իր բացակայության ժամանակ իրեն փոխարինելու պարտականությունների կատարումը: Հաշվեքննիչ պալատի նախագահին փոխարինողի բացակայության դեպքում Հաշվեքննիչ պալատի նախագահին փոխարինում է Հաշվեքննիչ պալատի անդամի առավել երկար ստաժ ունեցող անդամը.
    9) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնը թափուր լինելու, լիազորությունների իրականացման անհնարինության, ինչպես նաև բացակայության դեպքերում Հաշվեքննիչ պալատի անդամի պարտականությունների կատարումը վերապահում է Հաշվեքննիչ պալատի մեկ այլ անդամի.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  11

10) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 100 օր առաջ այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովին: Հաշվեքննիչ պալատի անդամի վաղաժամկետ թափուր տեղ առաջանալու դեպքում այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Ազգային ժողովին.
    11) իրականացնում է Հաշվեքննիչ պալատի բնականոն գործունեությանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմնի ղեկավարի համար սահմանված այլ լիազորություններ.
    12) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.9-րդ հոդվածով նախատեսված դեպքում հայցադիմում է ներկայացնում վարչական դատարան.
3. Հաշվեքննիչ պալատի նախագահը Հաշվեքննիչ պալատի անդամների միջև աշխատանքները բաշխելիս նախատեսում է՝
    1) օրինականության սկզբունքին առնչվող հաշվեքննությունները (ֆինանսական և համապատասխանության տեսակներ) համակարգող Հաշվեքննիչ պալատի մեկ անդամի.
    2) արդյունավետության սկզբունքին առնչվող հաշվեքննությունները (կատարողականի տեսակ) համակարգող Հաշվեքննիչ պալատի մեկ անդամի.
    3) գործադիր իրավասություններից անկախ Հաշվեքննիչ պալատի չորս անդամի.
4. Հաշվեքննիչ պալատի նախագահն իր լիազորությունների իրականացման համար ընդունում է անհատական և ներքին իրավական ակտեր (հրամաններ):