FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  42

Կոչումներ շնորհելու ժամկետները.
1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումներ շնորհելու համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.
    1) արդարադատության կրտսեր սերժանտ` 1 տարի.
    2) արդարադատության սերժանտ` 2 տարի.
    3) արդարադատության ավագ սերժանտ` 3 տարի.
    4) արդարադատության ավագ` 3 տարի.
    5) արդարադատության ենթասպա` 4 տարի.
    6) արդարադատության ավագ ենթասպա` 4 տարի.
    7) արդարադատության լեյտենանտ` 2 տարի.
    8) արդարադատության ավագ լեյտենանտ` 3 տարի.
    9) արդարադատության կապիտան` 3 տարի.
    10) արդարադատության մայոր` 4 տարի.
    11) արդարադատության փոխգնդապետ` 5 տարի.
2. Արդարադատության գեներալ-մայորի և արդարադատության գնդապետի կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում.
3. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին դատական կարգադրիչների ծառայությունում պաշտոնի նշանակելիս, բացառությամբ դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոնների, շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում.
4. Պետական այլ մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների, դասային աստիճանների, որակավորման դասերի համապատասխանությունը դատական կարգադրիչների ծառայության կոչումներին սահմանում է Կառավարությունը.
5. Դատական կարգադրիչի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, երբ`
    1) դատական կարգադրիչն ունի կարգապահական տույժ.
    2) դատական կարգադրիչի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում կամ ծառայողական քննություն.
6. Հերթական կոչում շնորհելը հետաձգելու դեպքում դատական կարգադրիչի հերթական կոչումը շնորհվում է սույն հոդվածի 5-րդ մասում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում: