Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 129 Գործարքները շուկայում. 1. Ներդրողների պաշտպանության և արժեթղթերի արդար գնագոյացման ապահովման նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու շուկայում առևտրին արժեթղթի թույլտվության և վաճառքի պարտադիր պայմաններ և պահանջներ. 2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց արգելվում է շուկայում արժեթղթով որևէ գործարք կատարել՝ ի խախտումն սույն օրենքի, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի և դրանց համապատասխան ընդունված` շուկայի կանոնների, իսկ օպերատորին արգելվում է թույլատրել նման գործարքը կամ չհետապնդել նման խախտումը. 3. Շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթն արգելվում է վաճառել տվյալ շուկայից դուրս, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի. 4. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջից բացառություններ հետևյալ դեպքերի համար` 1) մասնավոր գործարքների համար, այն է` այնպիսի գործարքների, որոնց կողմերը նախապես հայտնի են. 2) արժեթղթերի տեղաբաշխման շրջանակներում տեղաբաշխողների կողմից իրականացվող գործարքների համար. 3) շուկայում առևտրին թույլատրված արժեթուղթն այլ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության և վաճառելու դեպքերի համար. 5. Եթե սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում բացառություն կազմող որևէ գործարք է կատարվում շուկայից դուրս ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից կամ նրա միջոցով, ապա վերջինս պարտավոր է այդ գործարքի գինը և նկարագրությունը ներկայացնել օպերատորին՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով: Այդ տեղեկատվությունը հրապարակվում է օպերատորի կողմից. 6. Շուկայում արժեթղթի առուվաճառքի պայմանագիրը (գործարքը) համարվում է կնքված` շուկայում արված առաջարկը շուկայի կանոնների համաձայն ընդունելու պահից: |