FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Ուսումնասիրություն սկսելու պարտականությունը.
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերի առնչությամբ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, իսկ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի առնչությամբ համապատասխան միջոցառումներն իրականացրած մարմինը պարտավոր են ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության մասին իրենց հայտնի դառնալու պահից՝ տասնօրյա ժամկետում, այդ մասին տեղեկացնել իրավասու մարմնին և փոխանցել այն բոլոր փաստաթղթերը և տվյալները, որոնք կարող են վերաբերել սույն օրենքով սահմանված ուսումնասիրություն սկսելու հիմքերին: Սույն մասով նախատեսված գործընթացի վերաբերյալ տվյալները ենթակա չեն հրապարակման.
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքով իրավասու մարմինը տասնօրյա ժամկետում որոշում է կայացնում ուսումնասիրություն սկսելու կամ ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին.
2.1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դեպքում ուսումնասիրություն սկսելու հիմքեր հայտնաբերելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը որոշում է կայացնում նոր ուսումնասիրություն սկսելու մասին.
3. Իրավասու մարմինն սկսում է ուսումնասիրություն ներկայացված նյութերի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ, եթե՝
    1) առկա է ուսումնասիրություն սկսելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքերից առնվազն մեկը,
    2) առկա են բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ ուսումնասիրությամբ հայտնաբերվելիք ապօրինի ծագում ունեցող գույքն իր շուկայական արժեքով կարող է գերազանցել սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված շեմը.
4. Ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը կայացման պահից անհապաղ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի (այսուհետ՝ Գլխավոր դատախազ)՝ ոլորտը համակարգող տեղակալին, որը ստացման պահից՝ յոթնօրյա ժամկետում, իրավասու է վերացնել կայացված որոշումը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

5. Ուսումնասիրություն չսկսելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է վերադաս դատախազին, որն ուսումնասիրություն սկսելու հիմքերը բավարար համարելու դեպքում յոթնօրյա ժամկետում վերացնում է կայացված որոշումը և հանձնարարում սկսել ուսումնասիրություն.
6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով իրավասու մարմնին տրամադրված նյութերը բավարար են սույն օրենքով նախատեսված կարգով հայցի հարուցման համար, և չկան պարզման ենթակա այլ հանգամանքներ, ապա իրավասու մարմինը կարող է ուսումնասիրությունն սկսելուց անմիջապես հետո ամփոփել ուսումնասիրության նախնական արդյունքները, որից հետո իրավասու մարմինը կազմում է ամփոփագիր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին։