FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  15

Գույքին պատճառված վնասները.
1. Տուժողի գույքին պատճառված վնասներ են համարվում`
    1) տուժողի ավտոտրանսպորտային միջոցի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը.
    2) վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցին կամ դրա կցորդին (կիսակցորդին) կցված կամ դրանց մեջ (վրա) գտնվող (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվող) և սեփականության իրավունքով տուժողին պատկանող գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը.
    3) տուժողին պատկանող և սույն մասի 1-ին և 2-րդ կետերում չնշված գույքի վնասվածքը, ոչնչացումը կամ կորուստը.
2. Տուժողի գույքին պատճառված վնասների դեպքում ապահովագրական գումարի սահմաններում հատուցվում են սույն օրենքի 16-18-րդ հոդվածներով նախատեսված ծախսերը, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վնասներից բխող ծախսերի: Ընդ որում, այդ ծախսերը հատուցվում են տուժողին (նրա ներկայացուցչին կամ ժառանգին) համապատասխան գումար վճարելով կամ վնասը վերականգնելով` ըստ տուժողի (նրա ներկայացուցչի կամ ժառանգի) ընտրության: Եթե փորձագետի եզրակացության համաձայն վնասի վերականգնումը հնարավոր չէ կամ ողջամիտ չէ, ծախսերը տուժողին (նրա ներկայացուցչին կամ ժառանգին) հատուցվում են միայն համապատասխան գումար վճարելով.
3. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված կարգով համաձայնեցված հայտարարագիր լրացվելու դեպքում տուժողի գույքին պատճառված վնասի համար հատուցումը չի կարող գերազանցել համապատասխանաբար ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը կամ համաձայնեցված հայտարարագրի միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը, բացառությամբ եթե գույքին պատճառված վնասների չափը գնահատվել է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: