FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  22

Սակագների ՍԱՀՄԱՆՈՒՄԸ և ԿԻՐԱՌՈՒՄԸ.
1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է հանձնաժողովը.
2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց երեսուն օր հետո, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով: Սակագների գործողության ժամկետը վեց ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքերի, երբ`
    ա) լիցենզավորված անձը խախտում է գործունեության լիցենզիայի պայմանները.
    բ) սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա հանձնաժողովն ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում: Սույն կետի «ա» ենթակետում նշված դեպքում հանձնաժողովն իրավունք ունի նշված ժամկետից շուտ փոխելու լիցենզավորված անձի սակագները, որոնք ուժի մեջ կմնան մինչև նրա կողմից թույլ տրված խախտման վերացումը.
3. Հանձնաժողովը կարող է սահմանել լիցենզավորված անձի գործունեության երկարաժամկետ սակագին։ Էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում կնքված գործարքի համաձայն՝ հանձնաժողովը տրամադրվող գործունեության լիցենզիայով կարող է սահմանել սակագնային երկարաժամկետ համաձայնագիր.
3.1. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ օրենքով սահմանված գնման երաշխիքի ժամկետը լրացած, ինչպես նաև նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գնման երաշխիք չունեցող կայանների համար հանձնաժողովը սակագին չի սահմանում.
4. Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  22

5. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը սահմանում, վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի սահմանման (վերանայման) հայտի փաթեթը հանձնաժողով ներկայացնելու օրվանից հետո` 80 աշխատանքային օրվա ընթացքում (փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների դեպքում` 25 աշխատանքային օրվա ընթացքում).
6. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել գործող սակագինը և սահմանել նոր սակագին` իր կողմից հաստատված ընթացակարգի համաձայն` ելնելով լիցենզավորված անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից.
7. Լիցենզավորված անձը կարող է կիրառել հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր սակագին, պայմանով, որ չի վտանգում կամ չի վտանգի լիցենզավորված գործունեությունը: Երաշխավորված մատակարարի կողմից ավելի ցածր սակագին կիրառվելու դեպքում այն ենթակա է կիրառման տվյալ սպառողական խմբի բոլոր սպառողների նկատմամբ: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով լիցենզավորված անձի հնարավոր վնասները.
8. Հիմք ընդունելով սույն օրենքի 21-րդ հոդվածը` հանձնաժողովը հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածության, սեփական կարիքների, կորուստների, վառելիքի տեսակարար ծախսի և այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները: