Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 70 Գործատուի կողմից ձեռք բերվող լրացուցիչ (կորպորատիվ) կենսաթոշակները. 1. Գործատուներն իրենց վարձու աշխատողներին լրացուցիչ (կորպորատիվ) կենսաթոշակներ տրամադրելու նպատակով կարող են կամավոր կենսաթոշակային սխեմաներ ձեռք բերել կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից կամ ապահովագրական ընկերություններից. 2. Գործատուն իր աշխատողներին լրացուցիչ կենսաթոշակներ տրամադրելիս չի կարող ցուցաբերել խտրական մոտեցում: Կորպորատիվ (լրացուցիչ) կենսաթոշակներ կարող են առաջարկվել ամբողջ կոլեկտիվին կամ տվյալ գործատուի աշխատողների որոշակի կատեգորիային (այդ թվում` կախված գործատուի մոտ աշխատողի աշխատած տարիների քանակից): Արգելվում է լրացուցիչ կենսաթոշակներ տրամադրել բացառապես գործատուի ղեկավար կազմին: Աշխատողների որոշակի կատեգորիայի ներսում բոլոր աշխատողներին պետք է տրամադրվեն հավասար և միօրինակ պայմաններ. 3. Գործատուին արգելվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագիրը կնքել իր հետ փոխկապակցված ապահովագրական ընկերության կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հետ. 4. Գործատուի կողմից տրամադրվող կամավոր կենսաթոշակային սխեմայի ձեռք բերումը կարող է սահմանվել նաև կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով. 5. Լրացուցիչ (կորպորատիվ) կամավոր կենսաթոշակ ստանալու համար կամավոր կենսաթոշակային վճարներ կարող են կատարվել միայն գործատուների կամ գործատուների և աշխատողների կողմից. 6. Արգելվում է աշխատակցին պարտադրել մասնակցել կամ շարունակել մասնակցությունը գործատուի ձեռք բերած կամավոր կենսաթոշակային սխեմային՝ որպես տվյալ գործատուի մոտ աշխատելու պահանջ: Արգելվում է աշխատակցի աշխատավարձից կամ դրան հավասարեցրած այլ վճարումներից կատարել կամավոր կենսաթոշակային սխեմային մասնակցության հետ կապված նվազեցումներ կամ հատկացումներ` առանց աշխատակցի գրավոր համաձայնության: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 70 7. Գործատուի ձեռք բերած կամավոր կենսաթոշակային սխեմայի մասնակիցը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը իրավունք ունի ներկայացնելու իր կուտակած միջոցները (իրեն պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հաշվարկային արժեք, վճարված ապահովագրավճարներ, այլ հատուցումներ` նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ միայն սույն օրենքի 61-րդ հոդվածի 8-րդ մասի 1-6-րդ կետերով, ինչպես նաև սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում, եթե առաջին կենսաթոշակային վճարի կատարման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի. 8. Գործատուի ձեռք բերած կամավոր կենսաթոշակային սխեմայի մասնակիցը սույն օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 64-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքը ձեռք է բերում` 1) գործատուի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո. 2) գործատուի և տվյալ կենսաթոշակային ֆոնդի (նրա կառավարչի) կամ ապահովագրական ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագիրը լուծվելուց հետո. 3) գործատուի լուծարվելուց հետո: |