Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 82.6 Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի ձևը և բովանդակությունը. 1. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարական պալատ ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, որում նշվում են` 1) նոտարական պալատի անվանումը. 2) դիմողի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, ինչպես նաև դիմողի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն՝ նոտարի որոշումները նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջնորդությամբ. 3) պարտապանի անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ ֆիզիկական անձի հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի, իսկ բնակության վայրն անհայտ լինելու դեպքում՝ գույքի գտնվելու վայրի հասցեն, ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, առկայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը. 4) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ բռնագանձման ենթակա գումարի, ինչպես նաև առկայության դեպքում՝ պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի), տոկոսների և այլ վճարների գումարների հիմքն ու չափը, դրանց հաշվարկը. 5) պահանջը հաստատող ապացույցները, այդ թվում՝ պայմանագիրը և (կամ) պայմանագրի կնքման փաստը հավաստող ապացույցները. 6) առկայության դեպքում՝ պահանջի զիջման մասին պայմանագիրը, եթե դիմումը ներկայացվում է զիջված պահանջի հիման վրա. 7) պահանջ` գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին. 8) հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են. 9) կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը. 10) առկայության դեպքում՝ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար. 11) հայտարարություն առ այն, որ առկա չէ նույն անձանց վերաբերյալ, միևնույն փաստական հիմքերով և միևնույն պահանջի վերաբերյալ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը մերժելու մասին որոշում. 12) նշում առ այն, որ պայմանագրով սահմանված է ծանուցման այլ կարգ՝ դրա առկայության դեպքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 82.6 2. Դիմումին կցվում են պահանջը հաստատող ապացույցները, ինչպես նաև նոտարական գործողության վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը. 3. Դիմումն ստորագրում է դիմողը կամ նրա ներկայացուցիչը: Դիմումն ստորագրվում է էլեկտրոնային եղանակով. 4. Ներկայացուցչի ստորագրած դիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները: Դիմողի ներկայացուցչի լիազորությունները կարող են հաստատվել նաև էլեկտրոնային կամ ֆաքսիմիլային ստորագրությամբ տրված լիազորագրով, ինչպես նաև ստորագրված լիազորագրի սկանավորված տարբերակը ներկայացնելով. 5. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու համար գանձվում է նոտարական գործողության վճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափով: |