Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 326 Մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումը՝ ապրանքների բացթողումից հետո սկսված, և այլ դեպքերում. 1. Մաքսային հայտարարագրի, մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների առնչությամբ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ ապրանքների բացթողումից հետո սկսված ստուգում անցկացնելիս կամ մաքսային հսկողության տվյալ ձևի կիրառման այլ դեպքերում մաքսային մարմինն իրավունք ունի պահանջելու և ստանալու մաքսային հսկողության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները՝ սույն Օրենսգրքի 340-րդ հոդվածին համապատասխան. 2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում անցկացնելու արդյունքները ձևակերպվում են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան. 3. Մաքսային հայտարարագրի, մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների առնչությամբ մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների՝ ապրանքների բացթողումից հետո սկսված ստուգում անցկացնելու արդյունքներով մաքսային մարմնի կողմից ընդունվում են որոշումներ՝ սույն Օրենսգրքին համապատասխան, իսկ այլ դեպքերում մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում անցկացնելու արդյունքներով՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան: |