FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  37

Խաղային արտադրանքներ շահագործողին օպերացիոն վկայագրի տրամադրումը.
1. Օպերացիոն վկայագիրը տրամադրվում է 21 տարեկանից բարձր գործունակ ֆիզիկական անձին, որը՝
    1) չունի դատվածություն խարդախության, փողերի լվացման, կազմակերպված հանցավորության, ահաբեկչության համար․ 2) նախկինում չի ունեցել օպերատորի կողմից դադարեցված օպերացիոն վկայագիր, բացառությամբ սեփական նախաձեռնությամբ դադարեցված վկայագրի․ 3) օպերացիոն վկայագիր ստանալու նպատակով օպերատորին չի ներկայացրել կեղծ տեղեկություններ․ 4) վկայագիր ստանալու համար կատարել է համապատասխան վճարումները․ 5) օպերացիոն վկայագիր ձեռք բերելու համար հայտ ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում չի պաշտոնավարել Վերահսկող մարմնում և անմիջական հսկողություն չի իրականացրել տվյալ ոլորտի նկատմամբ․ 6) օպերացիոն վկայագիր ձեռք բերելու համար հայտ ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում չի պաշտոնավարել Լիազոր մարմնում և չի իրականացրել լիցենզիայի տրամադրման գործընթաց․ 7) հայտ ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում չի հանդիսացել օպերատորի վարձու աշխատող և չի իրականացրել խաղային գործունեությանն առնչվող աշխատանք.
2. Օպերացիոն վկայագիր ձեռք բերելու համար ֆիզիկական անձը առցանց պորտալի միջոցով հայտ է ներկայացնում օպերատորին: Հայտը լրացվում է օպերատորի սահմանած համապատասխան էլեկտրոնային ձևաթղթի վրա՝ դրան կցելով.
    1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը․ 2) դատվածության բացակայության վերաբերյալ համապատասխան պետական մարմնի կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում տրամադրված տեղեկանք․ 3) օպերացիոն վկայագիր ստանալու համար օպերատորի սահմանած վճարի փաստը հաստատող անդորրագիրը, որը որոշվելու է տվյալ օրվա դրությամբ օպերատորի կայքում հրապարակված վճարման չափերով․ 4) սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերում նշված մարմինների կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում տրամադրված տեղեկանքները նույն կետերով նախատեսված պահանջները բավարարելու վերաբերյալ.
3. Հայտը բավարարվելու դեպքում օպերատորը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է թվագրված վկայագրի մասին ծանուցում և օպերացիոն վկայագրի եզակի նույնականացման համար: Օպերացիոն վկայագիրը վավեր է ծանուցման ամսաթվից սկսած՝ երկու տարի ժամկետով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  37

4. Օպերացիոն վկայագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար օպերացիոն վկայագրի իրավատերը պետք է իր գործող վկայագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն երեք ամիս առաջ ներկայացնի վկայագրի ժամկետը երկարաձգելու հայտ, որի ձևը սահմանում է օպերատորը՝ դրան կցելով սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը: Գործողության ժամկետը երկարաձգված՝ խաղային գործունեության անցկացման համապատասխան օպերացիոն վկայագիրը վավեր է նախկին վկայագրի գործողության ժամկետը լրանալու օրվանից հետո՝ երկու տարի ժամկետով.
5. Վկայագիր տրամադրելու կամ երկարաձգելու հայտը մերժվում է, եթե՝
    1) հայտին կից ներկայացվող փաստաթղթերն ամբողջական չեն․ 2) հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների և իրավական ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.
6. Հայտի մերժման հիմքերի վերաբերյալ օպերատորը հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով տեղեկացնում է հայտատուին: