Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 76 ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների մատակարարման գործարքների հարկման բազայի նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառությունը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է արտահանման հարկային հայտարարագիրը արտահանողի կողմից հարկային մարմին ներկայացնելու օրը. 2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություններ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների արտահանումն իրականացվում է հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա՝ համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, իսկ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ արտահանման հարկային հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, ապա արտահանված ապրանքների մատակարարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը համապատասխանաբար հանձնարարողի, կոմիտենտի կամ պրինցիպալի մոտ կարող է հիմնավորվել, եթե համապատասխան հաշվարկային փաստաթղթերով հիմնավորվի հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից արտահանողի ապրանքների արտահանման փաստը: |