FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  195

Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման կարգը.
1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկը հաշվարկվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրված յուրաքանչյուր գովազդային վահանակի մակերեսի համար՝ Օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված տարեկան դրույքաչափերով, հետևյալ կարգով.
    1) յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է գովազդային վահանակի ընդհանուր մակերեսի և Օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված համապատասխան տարեկան դրույքաչափի արտադրյալի մեկ քառորդի չափով.
    2) եթե գովազդային վահանակը տեղադրվում է հարկային տարվա ընթացքում, ապա ճանապարհային հարկի հաշվարկման պարտավորությունն առաջանում է գովազդային վահանակի տեղադրման շինմոնտաժային աշխատանքների արդյունքում սահմանված կարգով ճանապարհային մարմնի հետ տեխնիկական պայմանների համապատասխանության ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից՝
    ա. ակտը կազմելու օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետում նշված կարգով՝ ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից մինչև հաշվետու եռամսյակի ավարտն ընկած օրերի թվերին համամասնորեն,
    բ. ակտը կազմելու օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակների համար, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի, ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով.
    3) եթե գովազդային վահանակը ապամոնտաժվում է հարկային տարվա ընթացքում, ապա՝
    ա. ապամոնտաժման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին նախորդող հաշվետու եռամսյակների համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով,
    բ. ապամոնտաժման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետում նշված կարգով՝ եռամսյակի առաջին օրվանից մինչև ապամոնտաժման օրվան նախորդող օրն ընկած օրերի թվերին համամասնորեն,
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  195

գ. ապամոնտաժման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակների համար ճանապարհային հարկ չի հաշվարկվում,
    դ. տեխնիկական պայմանների համապատասխանության ակտը կազմելու հաշվետու եռամսյակի ընթացքում գովազդային վահանակի ապամոնտաժման դեպքում տվյալ հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով` ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից մինչև ապամոնտաժման օրվան նախորդող օրը ընկած օրերի թվին համամասնորեն.
    4) եթե գովազդային վահանակի վրա տեղադրված սոցիալական գովազդը փոխարինվում է այլ տեսակի գովազդով հարկային տարվա ընթացքում, ապա՝
    ա. ճանապարհային մարմնի հետ տեխնիկական պայմանների համապատասխանության ակտում համապատասխան գրառման կատարման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետում նշված կարգով՝ ակտում համապատասխան գրառման կատարման օրվան հաջորդող օրվանից մինչև հաշվետու եռամսյակի ավարտն ընկած օրերի թվերին համամասնորեն,
    բ. ակտում համապատասխան գրառման կատարման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակների համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի.
    5) եթե գովազդային վահանակի վրա տեղադրված սոցիալական գովազդը Կառավարության սահմանած կարգի խախտմամբ փոխարինվում է գովազդի այլ տեսակով հարկային տարվա ընթացքում, ապա՝
    ա. ճանապարհային մարմնի կողմից խախտման հայտնաբերման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի,
    բ. ճանապարհային մարմնի կողմից խախտման դեպքն արձանագրելու օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակների համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով, բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  195

2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար սույն հոդվածին համապատասխան յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար հաշվարկված ճանապարհային հարկի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև այդ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, որին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետական ճանապարհային մարմին են ներկայացվում վճարումը հավաստող անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ պետական ճանապարհային մարմնի կողմից հաստատված կարգով ուղարկվող ծանուցման մեջ նշված գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը: