FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  19.3

Թունելներին ներկայացվող անվտանգության նվազագույն պահանջները.
1. Ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովման համար պետական ճանապարհային մարմինը քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ համատեղ մշակում է թունելների անվտանգության նվազագույն պահանջները, որոնք պետք է ուղղված լինեն մարդկանց կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի և թունելների կոնստրուկտիվ տարրերի, կառույցների, սարքավորումների համար հնարավոր վտանգ ներկայացնող դեպքերի կանխարգելմանը, ինչպես նաև պատահարների դեպքում՝ անվտանգության ապահովմանը.
2. Թունելի անվտանգության նվազագույն պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացնում է պետական ճանապարհային մարմինը, իսկ թունելների անվտանգության միջոցառումներն ապահովում է թունելի պահպանումն իրականացնող կապալառու կազմակերպությունը.
3. Պետական ճանապարհային մարմինն իրավասու է կասեցնելու կամ սահմանափակելու թունելների շահագործումը, եթե դրանք չեն բավարարում անվտանգության պահանջները: Թունելների անվտանգության նվազագույն պահանջների ապահովման, թունելների անվտանգության կանխարգելման և պաշտպանական միջոցառումներ սահմանելու կարգը հաստատում է պետական ճանապարհային մարմինը.
4. Կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման կամ շահագործման փուլերում գտնվող թունելների անվտանգության պահանջների պահպանման համար պատասխանատու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված՝ տվյալ թունելի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման կամ շահագործման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպությունը.
5. Թունելներով երթևեկող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև թունելները շահագործող անձնակազմի անվտանգությունն ապահովելու նպատակով կապալառու կազմակերպությունը յուրաքանչյուր թունելի համար նշանակում է թունելի անվտանգության գծով մեկ պատասխանատու՝ նախապես համաձայնեցնելով պետական ճանապարհային մարմնի հետ.
6. Թունելների անվտանգության գծով պատասխանատուի որակավորման, նշանակման և պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  19.3

7. Թունելների անվտանգության պարբերական փորձարկման և զննության իրականացումը, ինչպես նաև թունելներում տեղի ունեցած վթարների վերաբերյալ հաշվետվության ձևը և ներկայացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
8. Թունելների անվտանգության նվազագույն պահանջների համապատասխանությունն ապահովելու նպատակով պետական կառավարման մարմինն իրականացնում է պարբերական զննում.
9. Թունելի անվտանգության համապատասխան մակարդակները պահպանելու նպատակով իրականացվող երկու հաջորդական զննումների միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի վեց տարին: