FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  271

Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումը.
1. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու համար դիմումում նշվում են՝
    1) ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների անվանման, իրավաբանական և գործունեության իրականացման հասցեների վերաբերյալ տեղեկություններ.
    2) ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների տիրապետության տակ գտնվող և որպես ժամանակավոր պահպանման պահեստ օգտագործվելու համար նախատեսված շինությունների կամ բաց հրապարակների, դրանց գտնվելու վայրի, զբաղեցրած ընդհանուր և փակ տարածքների չափերի, հարմարություններով ապահովվածության, սարքավորվածության և նյութատեխնիկական հագեցվածության վերաբերյալ տեղեկություններ.
    3) պատասխանատվության ռիսկի ապահովագրության մասին պայմանագրի (պայմանագրերի) վերաբերյալ տեղեկություններ.
2. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկման համար դիմումին կցվում են ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի և համապատասխան պետական լիազոր մարմինների տրամադրած եզրակացությունների բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողին.
3. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների կողմից ներկայացվող՝ պատասխանատվության ռիսկի ապահովագրական գումարի չափը որոշվում է ժամանակավոր պահպանման պահեստի և ապահովագրական կազմակերպության միջև կնքված պայմանագրով: