Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 94 Գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելը գրավառու պահանջատիրոջ կողմից. 1. Եթե պահանջատերը բռնագանձման ենթակա գույքի միակ կամ առաջնահերթ գրավառուն է, ապա կարող է գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու իր մտադրության մասին հարկադիր կատարողին հայտնել մինչև այդ գույքի հարկադիր իրացման մասին որոշում կայացվելը` ներկայացնելով գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթացը սկսելու և սույն օրենքով սահմանված չափով կատարողական վճար վճարելու վերաբերյալ ապացույցներ։ Այդ դեպքում գույքը կատարողական վարույթում չի իրացվում. 2. Եթե գրավի առարկան ենթակա է բռնագանձման նաև այլ պահանջատիրոջ պահանջով հարուցված կատարողական վարույթով, ապա դրա վրա գրավառու պահանջատիրոջ կողմից արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթացի, ներառյալ գրավառու պահանջատիրոջ և այլ պահանջատերերի իրավունքների և պարտականությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 93-րդ հոդվածի կանոնները. 3. Գրավառու պահանջատերն իրավունք ունի դադարեցնելու գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելը և հարկադիր կատարողին խնդրելու դրա վրա բռնագանձում տարածել կատարողական վարույթում։ |