FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը`
    1) մշակում և համակարգում է հավատարմագրման և համապատասխանության գնահատման բնագավառի պետական քաղաքականությունը.
    2) խրախուսում է հավատարմագրումը համապատասխանության գնահատման ոլորտներում` ընդունելով հավատարմագրումը որպես հիմնական գործիք ՀԳՄ-ների գնահատման գործընթացում.
    3) իրականացնում է ԱՐՄՆԱԲ-ի գործունեության մշտադիտարկում` երաշխավորելով, որ սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները պահպանվում են և ձեռնարկվում ուղղիչ գործողություններ` հավասարության սկզբունքով իրականացված փորձագիտական գնահատման արդյունքների հիման վրա.
    4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ հավատարմագրման բնագավառում. 5.1) հաստատում է ԱՐՄՆԱԲ-ի և ՀԳՄ-ի միջև կնքված պայմանագրի հիման վրա ԱՐՄՆԱԲ-ի կողմից կատարված հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար ՀԳՄ-ի կողմից իրականացվող վճարման, ինչպես նաև ՀԳՄ-ի տարեկան վճարի վճարման չափը և կարգը.
5.2) հաստատում է հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերը.
5.3) հաստատում է ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշը, հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգը.
5.4) հաստատում է հավատարմագրման խորհրդի կազմը, գործառույթները, լիազորություններն ու աշխատակարգը.
5.5) հաստատում է հավատարմագրման չափանիշները, ՀԳՄ-ների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները (այսուհետ` Կարգ):
    6) իրականացնում է այլ գործառույթներ` սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված իրավունքներ և պարտականություններ: