FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  25.2

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառման գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունները.
1. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառման գրանցամատյանում գրառվում են՝
    1) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը.
    2) պետական գրանցամատյանում պետական հաշվառման համարը.
    3) պետական հաշվառման տարին, ամիսը, օրը.
    4) գտնվելու վայրի հասցեն.
    5) կապի միջոցները.
    6) տեղեկություններ հիմնադրի մասին (անվանում, պետական գրանցման համար).
    7) տեղեկություններ առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի մասին (անձը նույնականացնող տվյալները, կապի միջոցները): Սույն կետով սահմանված տեղեկությունները գրառվում են փոփոխությունների պետական հաշվառման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր հաշվառվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադիրն ընտրել է (նշանակել է) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար.
    8) գործունեության դադարման դեպքում՝ նշում այդ մասին.
    9) հարկ վճարողի հաշվառման համարը (օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման դեպքում).
2. Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների վերաբերյալ գրանցամատյանում ենթակա են գրառման սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները, բացառությամբ 1-ին մասի 7-րդ կետի: Սույն մասով նախատեսված տեղեկությունները գրանցամատյանում գրառվում են՝ հաշվի առնելով սույն մասով նախատեսված իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող առանձին օրենքներով նախատեսված առանձնահատկությունները: Սույն մասով նախատեսված տեղեկությունները գործակալությանը տրամադրվում են ինքնաշխատ եղանակով: