Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 5 Երեխայի արժանապատիվ գոյության և առողջ զարգացման իրավունքը. 1. Ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պարտավոր են դիմել բժշկական և վերականգնողական օգնություն ստանալու համար՝ երեխայի արժանապատիվ գոյության, առողջության պահպանման, ինչպես նաև այնպիսի իրավիճակների կանխարգելման նպատակով, որոնք կարող են վտանգել երեխայի կյանքը, առողջությունը և առողջ զարգացումը. 2. Բժշկական միջամտությունն իրականացվում է երեխայի ազատ և գիտակցված համաձայնությամբ՝ հաշվի առնելով երեխայի տարիքը և հասունության մակարդակը, իսկ դրա անհնարինության դեպքում միջամտությունը կարող է իրականացվել միայն ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում. 3. Հրատապ իրավիճակներում, երբ վտանգված է երեխայի կյանքը, կամ առկա է երեխայի կյանքի, առողջության կամ ֆիզիկական ամբողջականության համար ծանր հետևանքներ առաջանալու անմիջական վտանգ, երեխայի լավագույն շահերից ելնելով՝ անհետաձգելի բժշկական միջամտությունը կարող է իրականացվել նաև առանց երեխայի, նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: |