FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

Ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների վճարումը.
1. «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 19-րդ կետի կիրառության իմաստով ներմուծվող ապրանքների հաշվառման օր է համարվում ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը.
2. Ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները (բացառությամբ ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարների) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, բացառությամբ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` օրենքով հաստատված ցանկում ընդգրկված՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից.
3. Ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծման համար հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ.
4. Ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում այդ գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով: