Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 201.1 Աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցման կազմակերպումը գործատուի կողմից. 1. Գործատուն նախքան անձին աշխատանքի ընդունելը կարող է իր մոտ կամ այլ վայրում (այդ թվում՝ այլ կազմակերպությունում) կազմակերպել աշխատանքի ընդունվող անձի (այսուհետ՝ աշակերտ) մասնագիտական ուսուցումը մինչև հինգ ամիս տևողությամբ՝ ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով վարձատրություն՝ առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով. 2. Մասնագիտական ուսուցման հետ կապված՝ գործատուի և աշակերտի հարաբերությունները կարգավորվում են կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրով (այսուհետ` աշակերտի պայմանագիր), որը ենթակա է հաշվառման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 3. Մասնագիտական ուսուցումից հետո գործատուի մոտ աշխատանքի ընդունվելուց հրաժարվելու կամ աշխատանքի ընդունվելուց հետո աշակերտի պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում գործատուի մոտ աշխատելու պարտականությունն իր մեղքով չկատարելու դեպքում մասնագիտական ուսուցում անցած անձը գործատուի պահանջով պարտավոր է աշակերտի պայմանագրով նախատեսված կարգով ու պայմաններով գործատուին հատուցել ոչ ավելի, քան իր մասնագիտական ուսուցումը կազմակերպելու հետ կապված փաստացի ծախսերը. 4. Մասնագիտական ուսուցման ընթացքում աշխատանքի ընդունվող անձի վրա տարածվում են սույն օրենսգրքով սահմանված՝ աշխատաժամանակի առավելագույն տևողության, ինչպես նաև հանգստանալու և սնվելու համար ընդմիջման, ամենօրյա (միջհերթափոխային) և ամենշաբաթյա անընդմեջ հանգստի նվազագույն տևողությունների մասին պահանջները: |