Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 83 Լիակատար ընկերակցության մասնակիցների պատասխանատվությունը նրա պարտավորությունների համար. 1. Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրենց գույքով համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար. 2. Լիակատար ընկերակցության ոչ հիմնադիր մասնակիցը մյուս մասնակիցների հետ հավասար պատասխանատվություն է կրում մինչև ընկերակցության մեջ իր մտնելը ծագած պարտավորությունների համար: Ընկերակցությունից դուրս եկած մասնակիցը մինչև իր դուրս գալու պահը ծագած ընկերակցության պարտավորությունների համար մնացած մասնակիցների հետ հավասար պատասխանատվություն է կրում ընկերակցությունից իր դուրս գալու տարվա հաշվետվության հաստատման օրվանից սկսած երկու տարվա ընթացքում. 3. Սույն հոդվածում նախատեսված պատասխանատվությունը սահմանափակելու կամ վերացնելու մասին` ընկերակցության մասնակիցների համաձայնությունն առոչինչ է: |