Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16 Հավատարմագրված հավաստագրման կենտրոնների լիազորությունները. Հավատարմագրված հավաստագրման կենտրոնները, բացի սույն օրենքի 12-րդ հոդվածում սահմանված պարտավորություններից և իրավունքներից` 1) պարտավոր են՝ - էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը տրամադրելուց նույնականացնել անձը՝ անձը հաստատող փաստաթղթերի հետ, - վարել իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրերի ռեեստրը՝ ապահովելով վերջինիս պահպանությունը, - ապահովել ստորագրող անձի անձնական տվյալների գաղտնիությունը, - անմիջապես տեղեկացնել ստորագրող անձին ցանկացած տեխնիկական թերության առկայության մասին, որի հետևանքով կարող է վտանգվել էլեկտրոնային թվային ստորագրության պաշտպանվածությունը կամ անհնարին դառնալ դրա օգտագործումը, - դադարեցնել հավաստագրի գործողությունը՝ ա. եթե նույնականացման քարտն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անվավեր, բ. եթե՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ հավաստագիրը կեղծվել է, կամ հավաստագրի օգտագործումը վնաս է պատճառում ստորագրող անձին կամ երրորդ անձի, գ. ստորագրող անձի կամ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձի գրավոր պահանջի դեպքում, - էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը դադարեցվելու կամ ժամանակավոր կասեցվելու դեպքերում կատարել համապատասխան գրառում էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերի ռեեստրում. 2) իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ ժամանակավորապես կասեցնելու էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը՝ ա. եթե առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ նույնականացման քարտը կորել է, էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը կարող է կեղծվել, կամ դրա օգտագործումը կարող է վնաս պատճառել ստորագրող անձին կամ երրորդ անձի: Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև նշված փաստերի հաստատումը կամ հերքումը, բ. ստորագրող անձի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված վճարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում: Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողությունը կասեցվում է մինչև ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված վճարի կատարումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16 Հավաստագրման կենտրոնի կողմից իր նախաձեռնությամբ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողության ժամանակավորապես կասեցումը կատարվում է ստորագրող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստին այդ մասին ծանուցում ուղարկելու պահից: Ծանուցումը պետք է բովանդակի հավաստագրի գործողության ժամանակավորապես կասեցման վերաբերյալ որոշման հիմքերը: |