Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 28 Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցումը. 1. Յուրաքանչյուր անձ պարտավոր է անմիջապես սառեցնել ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը՝ առանց նշված անձանց նախապես տեղեկացնելու։ Սառեցման է ենթակա Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ լիազոր մարմնի կողմից դրանց համաձայն հրապարակված ցանկերում ներառված անձանց՝ ամբողջությամբ կամ համատեղ, ուղղակի կամ անուղղակի պատկանող կամ նրանց կողմից ամբողջությամբ կամ համատեղ, ուղղակի կամ անուղղակի վերահսկվող գույքը, այդպիսի գույքից ստացված կամ ձևավորված եկամուտները, ինչպես նաև սույն մասով նախատեսված ցանկերում ներառված անձանց անունից հանդես եկող կամ նրանց ցուցումով գործող անձանց պատկանող գույքը։ Սույն հոդվածի իմաստով պարտադիր չէ, որ սառեցման ենթակա գույքը կապված լինի ահաբեկչական կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման գործողության, ծրագրի կամ սպառնալիքի հետ. 2. Յուրաքանչյուր անձի արգելվում է ուղղակի կամ անուղղակի, ամբողջությամբ կամ համատեղ հասանելի դարձնել գույք, ֆինանսական կամ դրան առնչվող այլ ծառայություն ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց, նրանց ուղղակի կամ անուղղակի պատկանող կամ նրանց կողմից ուղղակի կամ անուղղակի վերահսկվող անձանց, ինչպես նաև նրանց անունից կամ նրանց ցուցումով գործող անձանց. 3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պարտականությունների կատարման նպատակով հաշվետվություն տրամադրող անձինք պետք է ներդնեն և կիրառեն ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերի հետ գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տվյալների համադրումն ապահովող արդյունավետ մեխանիզմներ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 28 4. Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ կամ ներպետական կամ օտարերկրյա իրավասու մարմինների խնդրանքով կազմում, վերանայում և լիազոր մարմնի պաշտոնական կայքում հրապարակում է ահաբեկչության հետ կապված անձանց ներպետական ցանկեր, ինչպես նաև որոշում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ օտարերկրյա իրավասու մարմինների կողմից դրանց համաձայն հրապարակված ցանկերում անձի ներառելը կամ այդ ցանկերից հանելն առաջարկելու հիմքերի առկայության հարցը: Եթե առկա են Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ օտարերկրյա իրավասու մարմինների կողմից դրանց համաձայն հրապարակված ցանկերում անձի ներառելը կամ այդ ցանկերից հանելն առաջարկելու հիմքեր, լիազոր մարմինը գործընթացը նախաձեռնելու առաջարկով դիմում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմին. 5. Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ լիազոր մարմնի կողմից դրանց համաձայն հրապարակված ցանկերում անձանց ներառելու կամ այդ ցանկերից անձանց հանելու հնարավոր հիմքերի առկայության դեպքում այդ հիմքերին տիրապետող ներպետական և օտարերկրյա իրավասու մարմինները, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձինք համապատասխան տեղեկությունները, այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները, ներկայացնում են լիազոր մարմին. 6. Սառեցումը վերացվում է լիազոր մարմնի որոշմամբ՝ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերից անձին հանելու, ինչպես նաև գույքը սխալմամբ սառեցվելու դեպքերում. 7. Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում ներառված ցանկացած անձ կարող է լիազոր մարմնի սահմանած կարգով դիմել իրեն ցանկերից հանելու կամ սառեցված գույքի հաշվին ծախսերի դիմաց վճարումներ կատարելը թույլատրելու խնդրանքով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ article 28 8. Հաշվետվություն տրամադրող անձը սույն հոդվածի հիման վրա սառեցում կիրառելու դեպքում գործարքը կամ գործարար հարաբերությունը անմիջապես որակում է կասկածելի և տրամադրում է սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն. 9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված հաշվետվությունն ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, լիազոր մարմինը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին տրամադրում է ծանուցում, բացառությամբ լիազոր մարմնի կողմից սառեցումը վերացնելու մասին որոշման կայացման դեպքերի. 10. Սույն հոդվածով նախատեսված իր պարտականությունները բարեխիղճ կատարած անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության սույն հոդվածով նախատեսված պարտականություններից բխող գործողությունների կատարման համար: |