Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39 Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետները. 1. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման ժամկետի հաշվարկումը սկսվում է դրա ընդունման օրից և չի կարող 2 ամսից ավելի լինել: Որոշման ժամկետը կարող է երկարաձգվել օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման մասին որոշման ընդունման համար սույն օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, յուրաքանչյուր անգամ դատարանի թույլտվությունը կարող է տրվել երկու ամիսը չգերազանցող ժամկետով. 2. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման ընդհանուր ժամկետը չի կարող 12 ամսից ավելի տևել. 3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումը նույն անձի նկատմամբ նույն անձի կողմից տրված նույն հայտարարության հիման վրա կարող է իրականացվել միայն մեկ անգամ: |