FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  44

Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի տրման պայմանները.
1. Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման նպատակով սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձի հայտի հիման վրա տալիս է կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (այսուհետ` հավաստագիր)՝ ըստ օդային հաղորդակցությունների փոխադրումների տեսակների` Կառավարության սահմանած կարգով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասում նշված խորհրդի եզրակացությունը, եթե 1) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը կրում է օդանավ շահագործողի վկայական՝ տրված տեխնիկական կարգավորման լիազոր մարմնի կողմից.
    2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը բավարարում է Կառավարության սահմանած կարգով շարունակական և հուսալի առևտրային փոխադրումներ իրականացնելու պահանջները.
2. Առևտրային օդային փոխադրումների հավաստագրման նպատակով Կառավարության որոշմամբ ստեղծվում է Առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհուրդ (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը: Խորհուրդը հավաստագրերի տրման վերաբերյալ տալիս է խորհրդակցական բնույթի նպատակահարմարության կամ աննպատակահարմարության մասին եզրակացություններ.
3. Հավաստագիրը տրվում է անժամկետ, որում նշված են նաև կիրառվող հատուկ պայմաններն ու սահմանափակումները: Հավաստագրի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել Կառավարության սահմանած կարգով.
4. Հավաստագիրը ենթակա է վերահաստատման սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարության կողմից, եթե՝
    1) հավաստագիր ունեցողը դրա տրման օրվանից վեց ամսվա ընթացքում չի մեկնարկել առևտրային օդային փոխադրումների իրականացումը.
    2) կասեցրել է իր կողմից առևտրային օդային փոխադրումների իրականացումը առնվազն վեց ամիս ժամանակով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  44

3) չի համապատասխանում շարունակական, հուսալի և ապահով առևտրային օդային փոխադրումների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների, համապատասխան ապահովագրության, հմտությունների, գիտելիքների, փորձառության և անձնակազմի պահանջներին.
5. Հավաստագիր ունեցող իրավաբանական անձը պարտավոր է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարություն ներկայացնել տարեկան հաշվետվություն և արտաքին աուդիտի եզրակացություն ֆինանսական վիճակի մասին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հավաստագիր ունեցող իրավաբանական անձը պարտավոր է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարություն ներկայացնել տեղեկատվություն՝ ըստ վերջինիս պահանջի.
6. Հավաստագիր ստացած անձը պարտավոր է սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան նախարարությանը ծանուցել առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր տալու ժամանակ հիմք ծառայած պայմանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած փոփոխության մասին: Հավաստագիր ստացած անձն իրավունք ունի իրականացնելու միայն դրանով նախատեսված գործունեություն: