FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  130

Արժեթղթերի առևտրի կասեցումը և դադարեցումը.
1. Ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով՝ Կենտրոնական բանկը կարող է իր որոշմամբ կարգադրել օպերատորին՝
    1) առավելագույնը 10 աշխատանքային օրով կասեցնել արժեթղթերի առևտուրը, եթե խախտվել են կամ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով՝ կարող են խախտվել արժեթղթերով առևտրի նկատմամբ սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված պահանջները.
    2) դադարեցնել շուկայում որոշակի արժեթղթերի առևտուրը, եթե խախտվել են առևտրի նկատմամբ սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, շուկայի կանոններով սահմանված պահանջները, կամ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով` տվյալ արժեթղթերով առևտուրը վտանգում է ներդրողների շահերը.
    3) փոփոխել կամ ուժը կորցրած ճանաչել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված օպերատորի որոշումը.
2. Օպերատորն իրավունք ունի կասեցնելու շուկայում առևտրին թույլատրված որևէ արժեթղթով առևտուրը, եթե այդ արժեթղթերի թողարկողը խախտել է սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, շուկայի կանոններով սահմանված պահանջները կամ չի կատարել օպերատորի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, կամ եթե առկա է շուկայի կանոններով սահմանված այլ հիմք.
3. Օպերատորն իրավունք ունի դադարեցնելու որևէ արժեթղթով առևտուրը կարգավորվող շուկայում, եթե այդ արժեթղթերի թողարկողը թույլ է տվել սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, շուկայի կանոններով սահմանված պահանջների էական խախտումներ, կամ եթե առկա է շուկայի կանոններով սահմանված այլ հիմք.
4. Հաշվետու թողարկողի դիմումի հիման վրա օպերատորը դադարեցնում է տվյալ թողարկողի արժեթղթերի առևտուրը կարգավորվող շուկայում, եթե թողարկողը պատշաճ կերպով կատարել է սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով, շուկայի կանոններով սահմանված՝ օպերատորի նկատմամբ ստանձնած իր բոլոր պարտականությունները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  130

5. Հաշվետու թողարկողի որոշումն իր կողմից թողարկված բաժնետոմսերի՝ կարգավորվող շուկայում առևտրի դադարեցման վերաբերյալ կայացնում է թողարկողի բաժնետերերի ընդհանուր ժողովը՝ դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների առնվազն 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից.
6. Օպերատորը պարտավոր է շուկայի կանոններով սահմանված կարգով տեղեկացնել այն թողարկողին, որի արժեթղթերով առևտուրը սույն հոդվածով սահմանված կարգով կասեցվել կամ դադարեցվել է: