FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  24

Զորահավաքային մարմինները.
1. Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, զորահավաքային առաջադրանքներ կատարող կազմակերպություններում ստեղծվում են զորահավաքային մարմիններ.
2. Զորահավաքային մարմինները կազմակերպում են համապատասխան մարմիններում զորահավաքային նախապատրաստությունը, զորահավաքային պլանների համաձայն՝ զորահավաքի ժամանակ իրականացնում են զինված ուժերի և այլ զորքերի համալրումն ու նյութատեխնիկական ապահովումը, օժանդակում են համապատասխան մարմինների գործունեության փոխադրմանը պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի, իրականացնում են աշխատող պահեստազորայինների զորահավաքային ամրագրումը.
3. Զորահավաքային մարմինների խնդիրները, գործունեության կարգը, ենթակայությունը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են այդ մարմինների օրինակելի կանոնադրությամբ, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Զորահավաքային մարմինների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: