FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  17.1

Ծառայության ծառայողի վարձատրությունը և ատեստավորումը.
1. Ծառայության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքի 16.3-րդ հոդվածի 2-րդ մասով կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված դեպքում՝ նաև կադրերի տրամադրության տակ գտնվողը) ունի վարձատրության իրավունք.
2. Ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով.
3. Ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվում է ատեստավորում: Ատեստավորման կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ: Ատեստավորման՝ սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների վրա.
4. Ատեստավորումն անցկացվում է վարչապետի՝ ատեստավորման կարգը սահմանող որոշմամբ նախատեսված հանձնաժողովի (հանձնաժողովների) կողմից.
5. Ծառայության ծառայողները ատեստավորմանը մասնակցում են կամավոր.
6. Ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողները (այդ թվում՝ սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 7-րդ մասում նշված անձինք) ատեստավորման համար կարող են դիմել պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո, իսկ մասնագիտական վերապատրաստման պարտադիր դասընթացներ անցնող ծառայողները` ոչ շուտ, քան դասընթացներն ավարտելուց երկու ամիս հետո.
7. Առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո.
8. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում ցածր պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել կարգապահական տույժը հանվելուց հետո.
9. Ծառայության ծառայողների պաշտոն զբաղեցնող, ատեստավորված և սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներին հաշվարկված հավելավճարը վճարվում է երկու տարի ժամկետով: Հավելավճարի վճարումը շարունակելու նպատակով ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել սույն մասով նախատեսված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  17.1

10. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երկու ամիս հետո.
11. Կադրերի տրամադրության տակ գտնվող կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո.
12. Ատեստավորման համար դիմած ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման անցկացման ժամկետի մասին.
13. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.
    1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.
    2) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու.
14. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը կայացվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից.
15. Այն ծառայողը, որի վերաբերյալ ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, հավելավճար հաշվարկելու նպատակով նոր ատեստավորում անցնելու համար կարող է դիմել «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացության կայացման օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո.
16. Ատեստավորվող ծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ատեստավորվող ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ բողոքարկելու դատական կարգով.
17. Ատեստավորումն անցկացվում է ծառայության պետի հրամանով հաստատված ժամանակացույցին համապատասխան.
18. Ծառայողին ցածր պաշտոնի (բացառությամբ կարգապահական տույժ ստանալու հետևանքով) կամ հավասար պաշտոնի նշանակելու դեպքում նրա ատեստավորման արդյունքները պահպանվում են, և նա շարունակում է ստանալ նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը.
19. Առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողը մինչև նոր պաշտոնում ատեստավորվելը շարունակում է ստանալ նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  17.1

20. Եթե հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերած ծառայողն ատեստավորվել է բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման ընթացքում, ապա առաջխաղացման կարգով տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում նրա ատեստավորման արդյունքները պահպանվում են.
21. Եթե ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, որից հետո ծառայողին տրամադրվել է հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, կամ ծառայողը թողնվել է կադրերի տրամադրության տակ, կամ կասեցվել է նրա պաշտոնավարումը, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետն այդ ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է սույն մասում նշված հանգամանքները վերանալու օրվանից.
22. Ծառայության ծառայողներին սույն հոդվածով սահմանված ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանվում են վարչապետի որոշմամբ: Հաստիքային գաղտնի աշխատակիցներով համալրվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության և գործառույթների առանձնահատկություններով պայմանավորված՝ ծառայության պետի հրամանով կարող են սահմանվել ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկություններ.
23. Սույն հոդվածի համաձայն հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում: Հավելավճար հաշվարկելու իրավունք ձեռք չբերելու կամ հավելավճարի վճարումը դադարելու դեպքում ծառայողների համար հաշվարկվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները: