FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

Տեղական ինքնակառավարման մարմինների տարածական տվյալների ֆոնդը.
1. Տեղական ինքնակառավարման մարմինների տարածական տվյալների ֆոնդը ներառում է տարածական տվյալներ և քարտեզագրական նյութեր, որոնք ստացել են տեղական ինքնակառավարման մարմինները տեղագրական, գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքներով.
2. Տեղական ինքնակառավարման մարմինների տարածական տվյալների ֆոնդերը վարում, այդ թվում՝ դրանում տարածական տվյալներ և նյութեր ներառում, դրանք պահպանում, թարմացնում և թեմատիկ տարածական տվյալները շահագրգիռ անձանց տրամադրում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները.
3. Տեղական ինքնակառավարման մարմնի տարածական տվյալների ֆոնդի պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է տվյալ համայնքի ղեկավարը` կարգի նախագիծը համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ: