Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 40 Սույն օրենքը գործողության մեջ դնելու կարգը. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երեք ամիս հետո. 2. Սույն օրենքը կիրառվում է օրենքը գործողության մեջ դնելուց հետո ծագած` Ընկերությունների և Միությունների ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունների նկատմամբ. 3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոռոգման համակարգի շահագործումն ու պահպանումն իրականացնող կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նախկինում հրապարակված օրենքները և նորմատիվ իրավական մյուս ակտերը կիրառվում են սույն օրենքին չհակասող մասով. 4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում` ա) հաստատում է ոռոգման համակարգերն Ընկերություններին և Միություններին հանձնելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգը. բ) հաստատում է ոռոգման համակարգերը Ընկերություններին և Միություններին փոխանցելու մասին պայմանագրի տիպային ձևը. 5. Սույն օրենքը հրապարակվելուց հետո` եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Կանոնակարգող խորհրդի կազմն ու Կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի կառուցվածքը, գործունեության կարգը և ֆինանսավորման աղբյուրները. 6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստեղծված ջուր սպառողների (ջրօգտագործողների) կոոպերատիվները և ընկերությունները (ՋՍԿ, ՋՍԸ) պարտավոր են մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը վերակազմակերպվել սույն օրենքով սահմանված ջրօգտագործողների ընկերությունների: Նշված ժամկետում չվերակազմակերպված կոոպերատիվները և ընկերությունները լուծարվում են օրենքով սահմանված կարգով: 2002 թ. հուլիսի 1ԵրևանՀՕ-374-Ն |