FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  37

Սահմանումները. Սույն գլխի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը` «փոխկապակցված անձինք»՝ անձինք, որոնք համապատասխանում են հետևյալ պայմաններից առնվազն մեկին՝ նրանք մեկը մյուսի ընկերության աշխատակիցներ են կամ տնօրեն (ղեկավար). նրանք իրավաբանորեն ճանաչված գործընկերներ են, այսինքն՝ միմյանց հետ կապված են պայմանագրային հարաբերություններով, գործում են շահույթ ստանալու նպատակով և միասին կրում են իրենց համատեղ գործունեության իրականացման հետ կապված ծախսերն ու կորուստները. նրանք գործատու և աշխատող են. որևէ անձ ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում, վերահսկում է կամ ունի նրանց երկուսի՝ շրջանառության մեջ բաց թողնված քվեարկող բաժնետոմսերի 5 և ավելի տոկոսը. նրանցից մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է մյուսին. նրանք երկուսն էլ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում են երրորդ անձի կողմից. նրանք միասին ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում են երրորդ անձի. նրանք ազգականներ կամ նույն ընտանիքի անդամներ են: Եթե անձինք գործընկերներ են համատեղ ձեռնարկատիրական կամ այլ գործունեության շրջանակներում, ընդ որում՝ նրանցից մեկը մյուսի բացառիկ (միակ) գործակալն է, բացառիկ դիստրիբյուտորը կամ բացառիկ կոնցեսիոները (անկախ այն բանից, թե դա ինչ ձևով է ներկայացված), ապա այդ անձինք սույն գլխի նպատակներով պետք է համարվեն փոխկապակցված, եթե համապատասխանում են նշված պայմաններից առնվազն մեկին: Անձը համարվում է մյուս անձին վերահսկող, եթե նա իրավաբանորեն կամ գործնականում հնարավորություն ունի սահմանափակելու այդ անձի գործողությունները կամ կառավարելու դրանք,
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  37

«նույնական ապրանքներ»՝ ապրանքներ, որոնք բոլոր առումներով նույնն են, այդ թվում՝ իրենց ֆիզիկական հատկանիշներով, որակով և համբավով: Արտաքին տեսքի աննշան տարբերությունները հիմք չեն՝ ապրանքները նույնական չհամարելու համար, եթե մնացած բոլոր հատկանիշներով տվյալ ապրանքները համապատասխանում են սույն պարբերությամբ նախատեսված պահանջներին: Ապրանքները չեն համարվում նույնական, եթե դրանք չեն արտադրվել նույն երկրում, որտեղ արտադրվել են Միության մաքսային տարածք ներմուծվող՝ գնահատվող ապրանքները (այսուհետ սույն գլխում՝ գնահատվող ապրանքներ), կամ եթե այդ ապրանքների նախագծումը, մշակումը, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանքները, գեղարվեստական ձևավորումը, դիզայնի, էսքիզների և գծագրերի մշակումն ու համանման այլ աշխատանքներ կատարվել են Միության մաքսային տարածքում: Ապրանքների նկատմամբ կիրառվող «արտադրված» («արտադրվել են») հասկացությունն ունի նաև «արդյունահանված», «աճեցված», «պատրաստված, այդ թվում՝ ապրանքների հավաքակցման, հավաքման կամ կազմատման միջոցով» հասկացությունների իմաստները: Նույնական ապրանքները, որոնք արտադրվել են ոչ թե գնահատվող ապրանքներն արտադրողի, այլ մեկ այլ անձի կողմից, դիտարկվում են միայն այն դեպքում, երբ չեն հայտնաբերվել միևնույն արտադրողի կողմից արտադրված նույնական ապրանքներ կամ առկա տեղեկատվությունը օգտագործման համար ընդունելի չի համարվում, «հաշվապահական հաշվառման համընդհանուր սկզբունքներ»՝ հաշվապահական հաշվառման կանոնների համակարգ, որը սահմանված կարգով կիրառվում է համապատասխան պետության տարածքում համապատասխան ժամանակահատվածում,
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  37

«համանման ապրանքներ»՝ ապրանքներ, որոնք նույնական չեն բոլոր առումներով, սակայն ունեն նման բնութագրեր և կազմված են նման բաղադրիչներից, արտադրված են նույն նյութերից, որը թույլ է տալիս դրանց կատարել նույն գործառույթները, ինչ գնահատվող ապրանքները, և առևտրային տեսանկյունից վերջիններիս հետ լինել փոխադարձ փոխարինելի: Ապրանքների համանման լինելը որոշելիս հաշվի են առնվում դրանց այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք որակը, համբավը և ապրանքային նշանի առկայությունն են: Ապրանքները չեն համարվում համանման, եթե դրանք չեն արտադրվել նույն երկրում, որտեղ արտադրվել են գնահատվող ապրանքները, կամ եթե այդ ապրանքների նախագծումը, մշակումը, ինժեներական, կոնստրուկտորական աշխատանքները, գեղարվեստական ձևավորումը, դիզայնի, էսքիզների և գծագրերի մշակումն ու համանման այլ աշխատանքներ կատարվել են Միության մաքսային տարածքում: Ապրանքների նկատմամբ կիրառվող «արտադրված» («արտադրվել են») հասկացությունն ունի նաև «արդյունահանված», «աճեցված», «պատրաստված, այդ թվում՝ ապրանքների հավաքակցման, հավաքման կամ կազմատման միջոցով» հասկացությունների իմաստները: Համանման ապրանքները, որոնք արտադրվել են ոչ թե գնահատվող ապրանքներն արտադրողի, այլ մեկ այլ անձի կողմից, դիտարկվում են միայն այն դեպքում, երբ չեն հայտնաբերվել միևնույն արտադրողի կողմից արտադրված համանման ապրանքներ կամ առկա տեղեկատվությունը օգտագործման համար ընդունելի չի համարվում, «միևնույն դասի կամ տեսակի ապրանքներ»՝ ապրանքներ, որոնք պատկանում են ապրանքների մեկ խմբի կամ շարքի (ներառյալ նույնական և համանման ապրանքները) և որոնց պատրաստումը դասակարգվում է որպես տնտեսական գործունեության համապատասխան տեսակ: